Լոնդոնի «Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը խոսել է եվրագավաթների վերաբերյալ կանոնակարգի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։ Այս մասին հաղորդում է BeIN Sports-ը։
ՈՒԵՖԱ-ի որոշման համաձայն՝ Եվրոպա լիգայի հաղթողը ավտոմատ կերպով իրավունք է ստանում մասնակցելու Չեմպիոնների լիգային հաջորդ մրցաշրջանում։
Վենգերը կարծում է, որ ֆուտբոլային պաշտոնյաները պետք է մտածեն այդ մասին և վերանայեն այս որոշումը։
«Ակումբը պետք է ավտոմատ կերպով որակավորվի Եվրոպա լիգայի մյուս մրցաշրջանի համար, բայց ոչ Չեմպիոնների լիգայի։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է Պրեմիեր լիգային, որտեղ 5 ակումբ արդեն հանդես է գալիս ՉԼ-ում։ Մյուս կողմից, մարդիկ կարող են ձեզ ասել, որ այս մրցանակը անհրաժեշտ է Եվրոպա լիգայի նկատմամբ ավելի մեծ մոտիվացիա և հետաքրքրություն ստեղծելու համար»,- ասել է Վենգերը։