Լա Լիգայի 34-րդ տուրի վերջին հանդիպմանը «Ժիրոնան» այսօր տանը պետք է ընդունի «Մալյորկային», սակայն հանդիպումը կարող է չկայանալ։
Diario Sport-ի տվյալներով՝ հանդիպումը կարող է չեղարկվել։
Փաստն այն է, որ Ժիրոնայում վաղ առավոտից ուժեղ անձրև է տեղացել։ Եվ օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ անձրևը չի դադարի մինչև գիշեր։
Նշվում է նաև, որ տեղի ջրամբարում ջրի մակարդակն արդեն գերազանցել է նորման։ Քաղաքի ճանապարհներին երթևեկությունն արդեն դժվարացել է։