«Բայերը» ցանկանում է Սեսկ Ֆաբրեգասին նշանակել գլխավոր մարզիչ։ Ինչպես հաղորդում է Get German Football News-ը, իսպանացին և Էրիկ տեն Հագը պաշտոնի համար հիմնական հավակնորդներն են։
Երրորդ տարբերակը Չավին է, սակայն «Բարսելոնայի» նախկին մարզիչը Լևերկուզենի ակումբի համար այնքան գրավիչ չէ, որքան առաջին երկու թեկնածուները։
Նշվում է, որ Ֆաբրեգասը լավ տպավորություն է թողել «Բայերի» ղեկավարության վրա Ա Սերիայում իր աշխատանքով, սակայն իտալական թիմին մարզչի համար փոխհատուցում վճարելու անհրաժեշտությունը կարող է խոչընդոտ լինել։
Տեն Հագի դեպքում սա անհրաժեշտ չի լինի, բայց նա կարող է ավելի բարձր աշխատավարձի պահանջներ ունենալ, ինչը նույնպես հնարավոր խոչընդոտ է։
«Բայերի» ներկայիս մարզիչ Խաբի Ալոնսոն, ամենայն հավանականությամբ, կգլխավորի «Ռեալ Մադրիդը»։