«Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա մերսիսայդյան ակումբից։
«Լիվերպուլում» 20 տարի անցկացնելուց հետո հիմա ժամանակն է, որ ես հաստատեմ, որ մրցաշրջանի վերջում կհեռանամ։ Սա, անկասկած, կյանքիս մեջ կայացրած ամենադժվար որոշումն է։
Այս ակումբը 20 տարի շարունակ իմ ամբողջ կյանքն է եղել՝ իմ ամբողջ աշխարհը։ Ակադեմիայից մինչև հիմա, ակումբի ներսում և դրսում բոլորի կողմից զգացած աջակցությունն ու սերը հավերժ կմնան ինձ հետ։ Ես հավերժ պարտական կլինեմ ձեզ բոլորիդ։
Ես իմ ամբողջ ուժը տվել եմ ամեն մի օրը, որը անցկացրել եմ այս ակումբում, և ես հուսով եմ, որ դուք զգացել եք, որ միաժամանակ վերադարձրել եմ ձեզ իմ ջանքերը։
Իմ խորագույն երախտագիտությունը բոլորին՝ մարզիչներից, ղեկավարներից, թիմակիցներից, աշխատակիցներից և մեր անկրկնելի երկրպագուներից՝ 20 տարիների համար։
Ես այնքան երջանիկ եմ, որ իրականացրել եմ իմ երազները այստեղ, և երբեք չեմ մոռանա այն յուրահատուկ պահերը, որոնք ապրել եմ ձեր հետ միասին։ Իմ սերը այս ակումբի հանդեպ երբեք չի մարի»,- գրել է Առնոլդը իր սոցցանցի էջում։
26-ամյա անգլիացին «Լիվերպուլի» կազմում մեկ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և երկու անգամ դարձել Անգլիայի չեմպիոն։ Մերսիսայդցիների կազմում անցկացրած 257 խաղում Առնոլդը խփել է 18 գոլ և կատարել 67 գոլային փոխանցում։