Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել «Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ 5 տարվա պայմանագիր կնքելու հարցում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռոմանոյի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը ներկայումս պատրաստում է փաստաթղթեր՝ Անգլիայի հավաքականի խաղացողի տրանսֆերը վերջնականապես ավարտին հասցնելու համար։
Նշվում է, որ Ալեքսանդր-Արնոլդը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կմիանա «Ռեալ Մադրիդին» որպես ազատ գործակալ։ «Լիվերպուլի» երիտասարդական խաղացողի պայմանագրի ժամկետը անգլիական ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին։