Վաղը՝ մայիսի 6-ին, «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» կհյուրընկալվի Միլանի «Ինտերին»։
Կատալոնական ակումբը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կմեկնեն Միլան՝ մասնակցելու պատասխան հանդիպմանը։
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չորս խաղ բաց թողնելուց հետո վերադարձել է «կապտանռնագույնների» հայտացուցակը և պատրաստ է առաջիկա հանդիպմանը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 3։3 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։