«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը վերջերս ակումբի ղեկավարությանն է դիմել խնդրանքով՝ չվաճառել Ֆերան Տորեսին, հայտնում են իսպանական ԶԼՄ-ները։
Ակումբը դեռ անցած ամռանն էր պատրաստ բաց թողնել Տորեսին՝ համապատասխան առաջարկ ստանալու դեպքում, սակայն Յամալը վստահ է, որ նրա բազմակողմանիությունը չափազանց կարևոր է թիմի ապագայի համար։ Նա համոզված է՝ Ֆերանը կարող է «Բարսելոնայի» hama8 շատ օգտակար լինել, և այս պահին սխալ կլինի բաժանվել նրանից։
Հաղորդվում է, որ Յամալի կարծիքն արդեն իսկ կշիռ ունի ակումբի հանդերձարանում և ղեկավարության համար: Բացի այդ, թիմի նոր գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկն ամբողջությամբ կիսում է այդ տեսակետը և ցանկանում է պահել Տորեսին ակումբում։
Ընթացիկ մրցաշրջանում Տորեսը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։