«Բարսելոնայի» իսպանացի դարպասապահ Ինակի Պենյան, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ թիմի գլխավոր մարզիչ Ֆլիկը անձամբ չի ցանկանում Պենյային պահել ակումբում։ Նշվում է, որ մարզիչի և 26-ամյա դարպասապահի միջև լուրջ անհամաձայնություններ ու կոնֆլիկտ կա։
Բացի այդ, թիմի հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը արդեն վերականգնվել է վնասվածքից, ինչի արդյունքում Պենյան հիմա համարվում է միայն երրորդ ընտրությունը դարպասապահի դիրքում։
Ընթացիկ մրցաշրջանում Ինակի Պենյան կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 22 հանդիպման, որոնցից 6-ում դարպասը պահել է անառիկ։ Transfermarkt-ի գնահատմամբ՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 10 միլիոն եվրո։