«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է կատալոնական ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի ցուցադրած խաղի մասին։
«Լամինը շատ խորամանկ ու խելացի խաղացող է։ Ինձ համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է այս պահին։ Ես հպարտ եմ նրա բոլոր նվաճումներով», – լրագրողների հետ զրույցում ասել է Ֆլիկը։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։