Մյունխենի «Բավարիան» 2024/25 մրցաշրջանում ժամանակից շուտ ապահովեց Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը Բունդեսլիգայի 32-րդ տուրում՝ «Բայերի» և «Ֆրայբուրգի» 2:2 ոչ-ոքիի շնորհիվ: «Բավարիան» երկու տուր առաջ 8 միավորով առաջ է «Բայերից»:
Հանդիպումից հետո «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը սոցցանցերում կիսվել է գավաթի էմոջիով: 31-ամյա անգլիացու համար սա կարիերայի առաջին տիտղոսն է: Քեյնը «Տոտենհեմից» «Բավարիա» է տեղափոխվել 2023-ի ամռանը: Նախորդ՝ 2023/24 մրցաշրջանում «Բավարիան» 12 տարվա մեջ առաջին անգամ ոչ մի տիտղոս չէր նվաճել: