Մյունխենի «Բավարիան» ապահովեց Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը 34-րդ անգամ՝ Բունդեսլիգայի 32-րդ տուրում Լևերկուզենի «Բայերի» միավոր կորցնելու շնորհիվ:
«Ֆրայբուրգի» և «Բայերի» խաղն ավարտվեց 2:2 հաշվով: Տանտերերից գոլ խփեց Մաքսիմիլիան Էգգեշտայնը, իսկ «Բայերի» պաշտպան Պյերո Ինկապիեն ինքնագոլ գրանցեց: «Բայերի» կազմում վերջնամասում աչքի ընկան Ֆլորիան Վիրտցն ու Ջոնաթան Տահը:
«Բավարիան» 76 միավորով անհասանելի դարձավ «Բայերի» համար, որն ունի 68 միավոր և ապահովել է երկրորդ տեղը: «Ֆրայբուրգը» 52 միավորով չորրորդն է: