Մինչ Դորտմունդի «Բորուսիան» ու «Բավարիան» ծրագրեր են կազմում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» պաշտպան Կո Իտակուրայի տրանսֆերի վերաբերյալ, «Մանչեսթեր Սիթին» իր հերթին ցանկանում է վերադարձնել ճապոնացուն Մառախլապատ Ալբիոն։
Ինչպես հայտնում է Sky-ը, անգլիական գրանդն իրավունք ունի առաջնային տեղեկություն ստանալ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ և ակումբում տեղյակ են մյուս ակումբների հետաքրքրության մասին։
Կոն հենց «Մանչեսթեր Սիթիից» է տեղափոխվել գերմանական ակումբ 2022 թվականին։ Նա անգլիական ակումբի համակարգում էր 2019 թվականից, սակայն այդ ժամանակահատվածում վարձավճարով հանդես էր գալիս այլ ակումբներում («Գրոնինգեն», «Շալկե»)
«Մանչեսթեր Սիթին» այժմ դիտարկում է ֆուտբոլիստին վերադարձնելու հնարավորությունը, բայց նաև նշվում է, որ «Բավարիան» ևս լրջորեն է տրամադրված այս տրասնֆերի հարցում․ Կիմ Մին Ջեն հնարավոր է այս ամառ հեռանա անգլիական ակումբից, իսկ Դայերն արդեն իսկ հայտարարել է թիմն ամռանը լքելու մասին, այնպես որ մյունխենյան ակումբին այժմ նոր կենտրոնական պաշտպան է անհրաժեշտ։