Այս պահին Անգլիայի Պրեմիեր լիգայում կայանում է 35-րդ տուրի «Լեսթեր»-«Սաութհեմփթոն» հանդիպումը։ Առաջին խաղակեսի ընթացքում մրցավարը փոխարինման կարիք ուներ. Դեյվիդ Ուեբը վնասվածք էր ստացել ֆուտբոլիստներից մեկի հետ բախման հետևանքով։ Երբ մրցավարը պառկած էր խաղադաշտում՝ ցավից գալարվելով, «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին վերցրեց նրանից սուլիչը և սուլեց՝ դադարեցնելով հանդիպումը։ Սա ֆուտբոլում ամեն օր չես տեսնի։ Ընդմիջումից հետո հանդիպումը վերսկսվեց այլ մրցավարի գլխավորությամբ։