«Նիցան» առաջին ֆուտբոլային ակումբն է, որում բրիտանացի գործարար Ջիմ Ռեթքլիֆը ներդրում է կատարել, բայց այս պատմությունը կարծես թե մոտենում է ավարտին։
Սըր Ջիմ Ռեթքլիֆը որոշել է «Նիցան» վաճառքի հանել, հաղորդում է The Athletic-ը։
Բրիտանացի միլիարդատերը մտադիր է ամբողջությամբ կենտրոնանալ «Մանչեսթեր Յունայթեդի» վրա։
Ռեթքլիֆը ցանկանում է «Նիցայի» վաճառքից մոտ 250 միլիոն եվրո վաստակել։ 2019 թվականին նա ակումբը գնեց 100 միլիոնով։
«Նիցան» լավ հնարավորություն ունի հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու: Լիգա 1-ի ավարտին մնացել է երեք տուր, և «արծիվները» զբաղեցնում են երրորդ տեղը։