Եվրոպական առաջատար ֆուտբոլային երկրների Սուպերգավաթի հանդիպումներն արտասահմանում անցկացնելն արդեն ավանդույթ է դառնում, և այսօր նոր տեղեկություններ են հայտնվել։
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է, որ Իտալիայի հաջորդ Սուպերգավաթը կանցկացվի Սաուդյան Արաբիայում։
Սա արդեն երրորդ տարին անընդմեջ է, որ Իտալիայի չորս լավագույն թիմերը գալիս են Ռիադ՝ այս գավաթի համար պայքարելու։
Իտալիայի Սուպերգավաթի գործող գավաթակիրը «Միլանն» է։