«Բարսելոնայում» լարված մթնոլորտ է տիրում թիմի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի պատճառով։ Այս մասին հաղորդում է El Nacional պարբերականը։
Աստղային պատանին այս ամռանը կդառնա 18 տարեկան, ինչից հետո ուժի մեջ կմտնի նրա պրոֆեսիոնալ պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ չափահաս դառնալուց հետո Յամալի տարեկան աշխատավարձը կարող է կազմել 35-40 միլիոն եվրո, ինչը նրան կդարձնի թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը։
Այս գործոնը դժգոհություն է առաջացրել «Բարսելոնայի» ավելի փորձառու խաղացողների շրջաում։ Նրանք կարծում են, որ Յամալը չպետք է ստանա ակումբի ամենաբարձր աշխատավարձը 18 տարեկանում։ Համեմատության համար նշենք, որ իսպանացին այժմ վաստակում է տարեկան 3 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Լամին Յամալը մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։