Մադրիդի «Ռեալը» ցանկանում է թիմ վերադարձնել «Միլանի» ձախ պաշտպան Տեո Էրնանդեսին՝ Ֆերլան Մենդիին փոխարինելու նպատակով։ Այս մասին հաղորդում է իսպանական AS պարբերականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը լիովին համապատասխանում է «արքայական» ակումբի պահանջներին։ Տեոն փորձառու խաղացող է, որը նախկինում հանդես է եկել Լա լիգայում և ծանոթ է իսպանական ֆուտբոլին։ Նրա պայմանագրի ժամկետը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը, ինչը նշանակում է, որ հնարավոր է ձեռք բերել նրան համեմատաբար ավելի մատչելի գնով։
Ընթացիկ մրցաշրջանում Տեո Էրնանդեսը «ռոսոներիի» կազմում մասնակցել է 46 հանդիպման՝ խփելով 5 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։ Transfermarkt հարթակը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Տեոն արդեն խաղացել է «Ռեալի» կազմում՝ 2017-ից 2019 թվականը։