UFC-ի թեթևքաշային կարգի վարկանիշային աղյուսակը գլխավորող, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը ակնարկեց, որ հաջորդը ցանկանում է մենամարտել նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ։
Երեկ՝ մայիսի 2-ին, Դուբայում (ԱՄԷ) կայացած Karate Combat 54 մրցաշարում Ծառուկյանը գրեփլինգի գոտեմարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Մախաչևի իմակից Մագոմեդ Զայնուկովին։
«Ինձ Խաբիբի թիմից ևս մեկն է պետք։ Եկեք դա նորից անենք», – ասաց Ծառուկյանը հաղթանակից հետո։
Հիշեցնենք, որ հունվարին Արմանը հրաժարվեց Մախաչովի դեմ UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսային մենամարտից՝ մեջքի վնասվածքի պատճառով։