«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է կատալոնական ակումբի կազմում վնասվածք ստացած ֆուտբոլիստներ Ռոբերտ Լևանդովսկու, Ալեխանդրո Բալդեի և Մարկ Կասադոյի վիճակի մասին։
«Ի՞նչ վիճակում են Լևանդովսկին և Բալդեն։ Մենք պետք է սպասենք և տեսնենք, թե ինչպես են նրանք ապաքինվում։ Նրանք ճիշտ ուղու վրա են, բայց մենք պետք է սպասենք։ Նույնը վերաբերում է Կասադոյին, որն այսօր մասնակցեց մարզման մի մասին։ Մենք չենք կարող որևէ ռիսկի դիմել։ Լևանդովսկին կարող է վերադառնալ «Ինտերի» դեմ պատասխան խաղում։ Ռոբերտը շատ արագ է ապաքինվում և շատ ավելի լավ, քան մենք սպասում էինք։ Նա քրտնաջան աշխատում է՝ 100 տոկոսով վերադառնալու համար։ Նա կկարողանա խաղալ երեքշաբթի օրը», – լրագրողների հետ զրույցում ասաց Ֆլիկը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մայիսի 6-ին, Երևանի ժամանակով՝ 23։00-ին։