Մադրիդի «Ռեալը» ցանկանում է, որ «Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը միանա թիմին մինչև 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Լիվերպուլը» պատրաստ է բաց թողնել Առնոլդին ժամանակից շուտ, եթե խաղացողն ու Մադրիդի «Ռեալը» համաձայնեն կատարել երկու պայման։
Եթե անգլիացու տեղափոխությունը մադրիդյան գրանդ կայանա գործող պայմանագրի ժամկետի ավարտից ավելի վաղ, ապա ֆուտբոլիստը ստիպված կլինի հրաժարվել իր վերջին ամսվա աշխատավարձից, իսկ «Ռեալը» պետք է վճարի փոխհատուցում, որը կկազմի 1.5-2 միլիոն եվրո։
Հիշեցնենք՝ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա խաղացողը մերսիսայդցիների կազմում անցկացրել է 41 խաղ, խփել 4 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։