«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խորհուրդ է տվել թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդին ապագայում ընտրել «Բարսելոնան»։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացի մասնագետը 24-ամյա խաղացողին ասել է, որ եթե երբևէ որոշի փոխել ակումբ, ապա ճիշտ ընտրությունը կլինի «Բարսելոնան»։ Նշվում է, որ Գվարդիոլան վստահեցրել է Հալանդին, թե կատալոնական թիմում նրան սպասվում է լուրջ նախագիծ, և նա կդառնա հարձակման գծի բացարձակ առաջատարը։
Ընթացիկ մրցաշրջանում Հալանդը «քաղաքայինների» կազմում մասնակցել է 40 հանդիպման՝ խփելով 30 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։