«Ռեալ Մադրիդը» որոշում է կայացրել թիմի երկու փորձառու խաղացողների՝ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի և պաշտպան Լուկաս Վասկեսի ապագայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է AS պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված խաղացողների պայմանագրերը կերկարաձգվեն մոտ երկու շաբաթով, որպեսզի նրանք կարողանան մասնակցել աշխարհի ակումբային առաջնությանը։
Ինչ վերաբերում է նրանց երկարաժամկետ հեռանկարներին, ապա այս պահին ամեն ինչ մնում է անորոշ։ Լուկաս Վասկեսը, որն այս ամռանը կդառնա 34 տարեկան, կարող է դժվարությամբ պահպանել իր տեղը «Ռեալում»՝ հաշվի առնելով աջ պաշտպանի դիրքում Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի հնարավոր տեղափոխությունը։
Ինչ վերաբերում է 39-ամյա Լուկա Մոդրիչին, ապա նոր մրցաշրջանում պայմանագրի երկարաձգման համար նա ստիպված կլինի ընդունել ոչ միայն աշխատավարձի կրճատում, այլև երկրորդական, նույնիսկ երրորդական դեր։
Չի բացառվում, որ Մոդրիչը չհամաձայնի նման պայմաններին՝ հաշվի առնելով իր ցանկությունը՝ մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնությանը։