Իտալական «Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը նշել է իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում իրեն հանդիպած լավագույն մարզչին, որի գլխավորությամբ խաղացել է։
«Վենգերը լավագույն մարզիչն է, որի հետ ես երբևէ աշխատել եմ։ Հատկապես հիմա, երբ ես մարզչական կարիերայիս սկզբում եմ, Վենգերը շատ նշանակալի արժեք ունի ինձ համար։ Նա ինձ գրում է յուրաքանչյուր խաղից հետո», – ասել է Ֆաբրեգասը Corriere dello Sport-ին։
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը ժամանակին հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Արսենալը», «Բարսելոնան», «Չելսին» և «Մոնակոն»։