«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նասրաուին, խոսել է որդու ապագայի մասին, ինչպես նաև այն մասին, որ չպետք է զուգահեռներ անցկացվեն իր որդու և տարբեր ժամանակաշրջանների աստղերի միջև։
«Նա բավականաչափ ուժ ունի շարունակելու իր վրա աշխատելը։ Նա դա անում է հինգ տարեկանից, և արդեն իսկ տեսանելի է նրա կարողությունների միայն տասը տոկոսը։
Պետք չէ նրան համեմատել Մեսսիի, Կրիշտիանու Ռոնալդուի կամ Դիեգո Մարադոնայի հետ։ Խնդրում եմ՝ մի արեք դա։ Նա Լամին Յամալն է։ Նա ցանկանում է լինել իր ժամանակների կուռքը»,– Նասրաուիի խոսքերն է մեջբերում sport.es-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 49 խաղ, խփել է 15 գոլ և կատարել 24 գոլային փոխանցում։