UFC-ի թեթև քաշային կարգի մարտիկ Դեն Հուկերը արձագանքել է իր դիվիզիոնի մրցակից Արման Ծառուկյանի հայտարարություններին։
Ավելի վաղ Ծառուկյանը սկսել էր հակասություններ ունենալ ամերիկացի Բոբի Գրինի հետ և հայտարարել, որ ուրախացել է նրա նոկաուտով պարտության համար։ Ծառուկյանը նաև անպարկեշտ արտահայտություններ էր թույլ տվել Հուկերի հասցեին։
«Ծառուկյանը միայն Բոբի Գրինի նկատմամբ է կարողանում ագրեսիվ վերաբերմունք ցուցաբերել։ Չի մենամարտում նրա հետ, բայց հանգիստ խոսում է, քանի որ թիկունքում միլիարդատեր «պապա» ունի, միևնույն է՝ ապահովագրված է։ Իսկ Բոբին ընտանիք է պահում, նրա վիճակն այլ է։ Նման մարդկանց համար մեկ սխալ հարվածը բավարար է, որ մենամարտը չեղարկվի։ Մենք ռինգ ենք մտնում փող աշխատելու համար, իսկ Արմանը՝ չգիտես ինչի։ Ուստի թող հեռու մնա ինձնից», – ասել է Հուկերը Submission Radio-ին տված հարցազրույցում։