«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ հույս ունի՝ Էրլինգ Հալանդը կվերադառնա խաղադաշտ մինչև Ակումբային ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։
24-ամյա նորվեգացի հարձակվողը վնասվածք է ստացել մարտի 30-ին՝ «Բորնմութի» դեմ խաղում (2:1), վնասելով ձախ կոճը։ Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի, նա կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած մասը և վերադառնալ միայն հունիսին։
«Հուսով եմ, նա կխաղա մինչև Աշխարհի ակումբային առաջնությունը։ Ամեն ինչ կախված է նրա վերականգնումից», – ասել է Գվարդիոլան։
2024/25 մրցաշրջանում Հալանդը Պրեմիեր լիգայում անցկացրել է 28 խաղ, խփել 21 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում, իսկ Չեմպիոնների լիգայում՝ 9 խաղում 8 գոլ։
Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ գործում է մինչև 2034-ի հունիսը։ Transfermarkt-ը նորվեգացու արժեքը գնահատում է 200 մլն եվրո։
El Nacional-ը հայտնել է, որ Հալանդը դժգոհ է թիմի արդյունքներից և մտածում է հեռանալու մասին։ Հավանական թեկնածուների թվում նշվում են «Բավարիան» և «Պարի Սեն Ժերմենը»։