«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նասրաուին, հայտարարել է, որ իսպանացի բոլոր երկրպագուները պետք է հպարտանան իր որդու հաջողություններով։
Ապրիլին 17-ամյա Յամալը ստացել է հեղինակավոր Laureus մրցանակը «Տարվա բացահայտում» անվանակարգում։ Նրա մրցակիցներն էին աթլետներ Ժյուլիեն Ալֆրեդը և Լեցիլե Տեբոգոն, լողորդուհի Սամմեր Մակինտոշը և «Սան Անտոնիո Սպերսի» բասկետբոլիստ Վիկտոր Վեմբանյաման։
«Լամինը խաղում է ոչ միայն «Բարսելոնայի», այլ նաև Իսպանիայի հավաքականի կազմում։ Մենք պետք է գնահատենք 17-ամյա տղային, որը արդեն 100 խաղ է անցկացրել «Բարսայի» կազմում։ Մենք բոլորս պետք է հպարտանանք նրանով, ոչ թե վիճենք, թե որ հավաքականի համար է նա խաղում։ Ես շատ վատ եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր վատ են արտահայտվում նրա մասին։ «Բարսելոնայի» երկրպագուները չեն վիրավորում «Ռեալի» երիտասարդ խաղացողներին», – Նասրաուիի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը՝ հղում կատարելով El Chiringuito TV-ին։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա Յամալը մասնակցել է 30 խաղի՝ խփելով 6 գոլ և կատարելով 12 գոլային փոխանցում։ Նա ներկայումս առաջնության լավագույն փոխանցումներ կատարող խաղացողն է։