Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է Կապանի «Գանձասարի» սպորտային տնօրեն։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մանրամասները չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ Խաշմանյանը նախկինում գլխավորել է «Ալաշկերտը», «Լոռին», «Արարատը», «Կիլիկիան», ինչպես նաև եղել է Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ։
Հայ մասնագետը կապանյան ակումբը գլխավորել է 2010 թվականին։