«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ այս անգամ անսովոր պահվածքով։ Ասիայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ճապոնական «Կավասակի Ֆրոնտալեին» 2:3 հաշվով պարտվելուց հետո պորտուգալացին մի քանի վայրկյան խոսում էր ինքն իր հետ։
40-ամյա Ռոնալդուն բաց թողեց վճռորոշ հնարավորություն՝ խաղի ավելացված ժամանակում չիրացնելով գոլային պահը։ Տեսագրությունում երևում է, թե ինչպես է նա ժեստերով ցույց տալիս, թե ինչպե՞ս պետք է ճիշտ խաղար այդ դրվագում։
Ասիայի Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Կավասակի Ֆրոնտալեի» մրցակիցը կլինի Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին»։