«Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամը Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումից հետո, որն ավարտվեց 3-3 հաշվով, խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի մասին։
«Նորմալ է, որ նա շրջանցում է բոլորին։ Նա Լամին Յամալն է։ Դրա հետ ոչինչ չես կարող անել։ Նրան կանգնեցնելու համար 11 մարդ է պետք։
Նա լավագույն ֆուտբոլի՞ստն է։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը չէ։ Լավագույն ֆուտբոլիստը ֆրանսիացի է։ Ուսման Դեմբելեն և Կիլիան Մբապեն առջևում են, Լամին Յամալը միայն երրորդն է», — Թյուրամի խոսքերն է մեջբերում French Football Weekly-ն։