Հանսի Ֆլիկը ուրախ է, որ Լամին Յամալը հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում։ Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ հանդիպմանը կատալոնացիները ոչ-ոքի գրանցեցին «Ինտերի» հետ (3-3): 1Յամալը գոլ խփեց այս հանդիպմանը։
«Նա յուրահատուկ է։ Ես դա արդեն ասել եմ, նա հանճար է։
Երբ դիտում ես դրսից, որոշ բաներ տեսնում ես, բայց երբ դիտում ես տեսանյութը, տեսնում ես անհավանական մանրամասներ նրա արարքներում։ Նա այսօր ցույց տվեց, թե ինչ ենք մենք ուզում և ինչ ենք նրանից պահանջում։
Նա իրեն դրսևորում է կարևոր հանդիպումներում, և կարծում եմ՝ նա վայելեց այդ իրավիճակը։ Ես իսկապես ուրախ եմ, որ նման տաղանդը, թեև այն հայտնվում է միայն 50 տարին մեկ, ինչպես Սիմոնեն Ինձագին ասաց, «Բարսելոնայում» է», -մեջբերում է «Բարսելոնայի» մարզիչին ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։