Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» հետ ոչ-ոքին՝ խոսելով նաև Հենրիխ Մխիթարյանի՝ չեղարկված գոլի մասին․
«Մենք հիանալի հանդիպում անցկացրինք։ Մենք 2-0 հաշվով առաջ էինք, և ես դեռ չեմ հասկանում, թե ինչու Մխիթարյանի գոլը չեղարկվեց, դրա համար ափսոսանք կա։
Բայց մենք գիտենք, որ իմ կարծիքով, լավ հանդես եկանք աշխարհի լավագույն թիմի դեմ։
Ցավոք, նման իրավիճակները, ինչպիսին էր Մխիթարյանի գոլի չեղրկումը, կարող են վճռորոշ ազդեցություն ունենալ։ Բայց սա չի փոխում տղաների և նրանց ելույթների նկատմամբ իմ վերաբերմունքը, նրանք հիանալի էին»,- ասել է «Ինտերի» գլխավոր մարզիչը Amazon Prime-ին։