«Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին հիացած էր կատալոնացիների վինգեր Լամին Յամալի ելույթներով։
«Լամին Յամալի՝ այս տարիքում ցուցադրած ֆուտբոլն անսովոր է։ Նրա գիտակցությունը, հանգստությունը, ըմբռնումը, պաշտպանվելու և պրեսինգի ունակությունը ապշեցուցիչ են։
Ֆուտբոլը միշտ անակնկալներ է բերում. թվում է, թե ոչ ոք չի կարող գերազանցել Մեսսիին կամ Ռոնալդուին։
Բայց հայտնվում է նա։ Իսկ Արգենտինայում կա ևս մեկ տաղանդավոր ֆուտբոլիստ՝ Ֆրանկո Մաստանիունոն «Ռիվեր Փլեյթից»։ Ահա թե ինչու է ֆուտբոլն այդքան հետաքրքիր», — ասել է Անրին CBS Sports-ին։