«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» հետ հանդիպումից (3-3) հետո խոսել է կիսապաշտպան Լամինե Յամալի մասին։
Իսպանացին մեկ գոլ ունի իր ակտիվում այդ հանդիպմանը։
«Վերջին ութ կամ ինը տարիների ընթացքում ես Լամին Յամալի նման ֆուտբոլիստ չեմ տեսել։ Մենք ստիպված էինք նրա դեմ երեք ֆուտբոլիստ դնել, որովհետև «Բարսելոնան» ազատ տարածք ուներ։
Յամալը մեզ բազմաթիվ խնդիրներ է ստեղծել։ Նման տաղանդներ ի հայտ են գալիս 50 տարին մեկ։
Մեր այդ տեղափոխությունից հետո նրա արդյունավետությունը մի փոքր ընկավ, և մենք երկրորդ խաղակեսում լավ հանդես եկանք», — ասել է Ինձագին հանդիպումից հետո։