Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակչում «Բարսելոնան» ընդունել էր «Ինտերին»․ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով։
Բրազիլացի վինգեր Ռաֆինյան գոլային փոխանցում կատարեց Ֆերան Տորեսին։
Նա այժմ ունի ութ գոլային փոխանցում և 12 խփած գոլ ՉԼ-ի այս մրցաշրջանում։ Ընդհանուր միավորների քանակով նա գերազանցեց Լիոնել Մեսսիին, ով մեկ մրցաշարում վաստակել էր 19 միավոր՝ գոլ + գոլային փոխանցում համակարգով։
Ռաֆինյան մոտ է Ռոնալդուի ռեկորդին՝ 21 արդյունավետ գործողություն, և այս մրցաշրջանում է դեռ հնարավոր է կրկնի կամ գերազանցի այդ ռեկորդը։
Բացի այդ, Ռաֆինյան դարձավ «Բարսելոնայի» պատմության մեջ առաջին բրազիլացի ֆուտբոլիստը, որը մեկ մրցաշրջանում կատարել է 20 արդյունավետ գործողություն ՉԼ-ում։