Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի կիսաեզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել է «Ինտերին»։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը ոչ-ոքի՝ 2։2 է։
«Ինտերի» հարձակվող Մարկոս Թյուրամը առաջին իսկ րոպեին բացել է հաշիվը։
21-րդ րոպեին Դենզել Դյումֆրիսը Ֆրանչեսկո Աչերբիի փոխանցումից հետո կրկնապատկել է հյուրերի առավելությունը՝ դառնալով բավական գեղեցիկ գոլի հեղինակ։
Րոպեներ անց «Բարսելոնայի» կազմում հաշվի տարբերությունը կրճատել է Լամին Յամալը՝ անհատական հիանալի անցումներով դառնալով հեռահար գոլի հեղինակ։
Կատալոնացիների կազմում 38-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Ֆերան Տորեսը։
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Ինտերը» հաղթել է «Ֆեյենորդին» (ընդհանուր 4:1) և «Բավարիային» (4:3): «Բարսելոնան» ուժեղ է գտնվել «Բենֆիկայից» (4:1) և «Բորուսիա Դորտմունդից» (ընդհանուր 5:3):