«Ռեալ Մադրիդի» պաշտպան Դավիդ Ալաբան նոր վնասվածք է ստացել։ Ավստրիացին պատռել է ձախ ծնկի ներքին մենիսկը Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրի` «Խետաֆեի» դեմ խաղում (1:0): Նա բաց կթողնի մրցաշրջանի մնացած մասը։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «սերուցքայիններ» պաշտպան Ֆերլան Մենդին շարքից դուրս է մնացել ջիլի պատռվածքի պատճառով։ Բացի այդ, Անտոնիո Ռուդիգերը որակազրկվել է վեց խաղով՝ Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղում «Բարսելոնայի» դեմ (2:3) ոչ սպորտային վարքագծի համար։ Այսպիսով, «Ռեալ Մադրիդը» մնացել է առանց երեք պաշտպանների։
Ավելի վաղ Դավիդ Ալաբայի մոտ ախտորոշվել էր ծնկի խաչաձև կապանների պատռվածք, որի պատճառով նա բաց է թողել մրցաշրջանի մեծ մասը։ Նա «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 խաղի և չի խփել որևէ գոլ։