Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշում է կայացրել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կենտրոնանալ «Արսենալի» ֆրանսիացի պաշտպան Ուիլյամ Սալիբայի ձեռքբերման վրա։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ հենց Սալիբան 1 համարվում «սերուցքայինների» գլխավոր տրանսֆերային թիրախը առաջիկա ամռանը։ Նշվում է, որ ֆուտբոլիստն արդեն տեղյակ է մադրիդյան ակումբի ղեկավարության մտադրությունների մասին։
24-ամյա խաղացողը «Արսենալում» հանդես է գալիս 2019 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 46 հանդիպման բոլոր մրցաշարերում և դարձել է 2 գոլի հեղինակ։
Transfermarkt-ը ֆրանսիացի պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «զինագործների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։