Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի կիսաեզրափակիչի առաջին խաղում իր թիմի՝ ՊՍԺ-ից կրած պարտության (0:1) մասին։
«Մենք ավելիին էինք արժանի։ Սա միայն այդ դիմակայության առաջին խաղակեսն է։ Նույնը ասել եմ «Ռեալի» հետ առաջին խաղից հետո։ Մենք պետք է գնանք Փարիզ և հաղթենք։ Մենք կվերանայենք մեր խաղը և կփորձենք այն բարելավել մի քանի ասպեկտներով։ Այո, շնսերը դեռ 50/50 է։ Եթե ուզում ես հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, պետք է ինչ-որ յուրահատուկ բան անես։ Այս դեպքում մենք պետք է ինչ-որ յուրահատուկ բան անենք Փարիզում»,- Արտետայի խոսքերը փոխանցում է RMC Sport-ը։
Նշենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա Փարիզում՝ մայիսի 7-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։