ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն Չեմպիոնների լիգայում կրկնել է թիմի նախկին հարձակվող Կիլիան Մբապեի արդյունավետության ռեկորդը։
27-ամյա ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Արսենալի» դեմ առաջին խաղի (0:1, դեռևս ընթացող) 4-րդ րոպեին բացեց հաշիվը։
Դեմբելեն այդ գոլով դարձավ այս մրցաշրջանում ՉԼ-ում 11 գոլային գործողության հեղինակ՝ 8 գոլ և 3 գոլային փոխանցում։ Այսպիսով, նա կրկնեց Մբապեի՝ ՊՍԺ-ում Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանում գրանցած արդյունավետության ռեկորդը։
Ընդհանուր առմամբ, Ուսման Դեմբելեն Լուիս Էնրիկեի գլխավորությամբ ընթացիկ մրցաշրջանում խփել է 33 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։