«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտնի է կարգապահության նկատմամբ իր խիստ մոտեցմամբ։ Այս մրցաշրջանում գերմանացի մասնագետը մի քանի անգամ մեկնարկային կազմից դուրս է թողել այն խաղացողներին, որոնք ուշացել են խաղից առաջ նախատեսված մարզումներից։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Ինտերի» դեմ կայանալիք առաջին հանդիպման նախորդող մարզմանը մի փոքր ուշացել են վեց խաղացողներ՝ Լամին Յամալը, Ֆերմին Լոպեսը, Գավին, Անսու Ֆատին, Ինիգո Մարտինեսը և Ռոնալդ Արաուխոն։
El Chiringuito պարբերականը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ Ֆլիկը դժգոհ հայացքով դիտում է, թե ինչպես են ֆուտբոլիստները դանդաղ քայլքով անցնում խաղադաշտով՝ միանալով թիմակիցներին։ Դժվար է ասել, թե արդյոք մարզիչը որևէ ձևով կպատժի խաղացողներին, քանի որ ուշացումը, դատելով կադրերից, միայն մի քանի վայրկյան էր։
🚨IMAGEN #JUGONES🚨
😡 ‘MOSQUEO’ de FLICK con algunos jugadores del BARÇA por salir tarde al entrenamiento. pic.twitter.com/coygcg6Yic
— El Chiringuito TV (@elchiringuitotv) April 29, 2025