Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոնի ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալեց «Փյունիկին»։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց «նռնագույնների» հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Խաղի 39-րդ րոպեին հաշիվը բացեց Անտոն Բրատկովը, իսկ 51-րդ րոպեին սեփական դարպասը անզգուշորեն գրավեց տանտերերի պորտուգալացի պաշտպան Ժոաու Կեյրուշը։
Թիմերի միջև կայացած առաջին խաղում նույն հաշվով հաղթել էր «Արարատ-Արմենիան»։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին։
11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին Վարդան Մինասյանի ֆուտբոլիստները։ «Նռնագույններից» վրիպեցին Տարոն Ոսկանյանը և Սերգեյ Վակուլենկոն։
Այսպիսով, «Արարատ-Արմենիան» երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Նոա» – «Վան» զույգի հաղթողին։
Հանդիպման տեսությունը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։