«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ինտերի» դեմ առաջին հանդիպումից առաջ կիսվել է իր սպասելիքներով։
«Նախ պետք է կենտրոնանանք առաջին խաղի վրա։ «Ինտերը» շատ ուժեղ մրցակից է․ նրանք ունեն Եվրոպայի լավագույն պաշտպանական գծերից մեկը։ Բացի այդ, ունեն որակյալ կիսապաշտպաններ և հարձակվողներ։ Նրանք վտանգավոր են խաղային բոլոր գոտիներում։ Շատ դժվար խաղ է լինելու, և մենք պետք է լիովին պատրաստ լինենք։
Իմ խաղացողներն պատրաստ են թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես։ Նրանք հասկանում են, թե ինչ է դրված կշեռքի նժարին։ «Ռեալի» նկատմամբ հաղթանակը շատ կարևոր էր մեր զգացմունքների համար։ Դա կարող է մեզ առաջ մղել։ Դա է բանալին, մղումը։ Մենք ունենք եզրափակիչ հասնելու ներուժ։ Որոշ խաղացողների համար սա վերջին հնարավորությունն է։ Մենք պետք է երկու խաղերում էլ մեր լավագույն մարզավիճակում լինենք», – նշել է Ֆլիկը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 30-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։