«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտնել է, թե ով է պաշտպանելու թիմի դարպասը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ինտերի» դեմ կայանալիք խաղերում։
«Չեմպիոնների լիգայում խաղալու է Շչեսնին։ Մի օր Լա Լիգայում կարող են փոփոխություններ լինել, բայց այս պահին որոշումն արդեն կայացված է», – Ֆլիկի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Բացի այդ, եթե գերմանացի մասնագետը նախընտրեր Տեր Շտեգենին, ապա ակումբը ստիպված կլիներ Շչեսնիին դուրս թողնել Չեմպիոնների լիգայի հայտացուցակից։
Վնասվածքից հետո Տեր Շտեգենը առաջին անգամ ընդգրկվել է «Ռեալ Մադրիդի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակչի (3:2) հայտացուցակում, սակայն այդ խաղում մնացել է պահեստայինների նստարանին։
Վաղը՝ ապրիլի 30-ին, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի Միլանի «Ինտերին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։