«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը լրագրողների հետ զրույցում պատասխանել է այն հարցին, թե գավաթային Կլասիկոյից հետո ինչ է իրեն ասել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։
«Ի՞նչ ասաց ինձ Կառլոն խաղից հետո։ Նա շնորհավորեց ինձ և հաջողություն մաղթեց», – պատասխանել է գերմանացի մասնագետը։
Հիշեցնենք, որ «կապտանռնագույնները» Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում 3։2 հաշվով հաղթեցին «սերուցքայիններին»՝ նվաճելով ակումբի պատմության 32-րդ Թագավորական գավաթը։