«Ռեալ Մադրիդի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը մեկուկես-երկու ամիս բաց կթողնի հաղորդում է El Partidazo de COPE-ն X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։ Ավելի վաղ «սերուցքայինները» հայտնել էին, որ ֆուտբոլիստը վիրահատության է ենթարկվել ձախ ծնկի վնասվածքի պատճառով։
Այս մրցաշրջանում 32-ամյա Ռյուդիգերը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 խաղ, խփել է երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Հեղինակավոր ինտերնետային Transfermarkt պորտալը պաշտպանի շուկայական արժեքը գնահատում է 24 միլիոն եվրո։
Գերմանացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։