«Մանչեսթեր Յունայթեդի» և Իռլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը կարծում է, որ Լոնդոնի «Արսենալը» և կատալոնական «Բարսելոնան» կհանդիպեն ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի եզրափակչում։
««Արսենալ»-«Բարսելոնա» եզրափակիչը բառացիորեն նախապես որոշված է։ Հիշեք, թե որքան խելագար էր «Ռեալը» «Արսենալի» դեմ։ Նրանք պարզապես բոլորին հաղթեցին, այնպես չէ՞։ Նրանք «սուզվում» էին, ուրիշներին էլ իրենց հետևից քաշում և պարզապես չէին կարողանում խաղը սկսել», — Քինի խոսքերն է մեջբերում բրիտանական հայտնի առցանց հրատարակությունը՝ Evening Standard-ը։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Արսենալը» կմրցի ՊՍԺ-ի հետ։ «Բարսելոնան», իր հերթին,եզրափակչում խաղալու իրավունքի համար կպայքարի Միլանի «Ինտերի» հետ: