Հայտնի են հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ16 վոլեյբոլի տղաների առաջնության մասնակից 16 երկրների անունները:
Եվրոպայի Մ16 վոլեյբոլի 2025 տղաների առաջնությանը կմասնակցեն Հայաստանի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումիանիայի թիմերը:
Արդեն կայացել է նաև Եվրոպայի Մ16 վոլեյբոլի տղաների առաջնության վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը գլխավորել է առաջին ենթախումբը, իսկ Իտալիայի հավաքականը՝ երկրորդ ենթախումբը:
Ներկայացնում ենք առաջնության մասնակից թիմերի դասավորվածությունը ենթախմբերում՝
Ենթախմբերում 1-2 տեղեր գրաված թիմերը կմրցեն կիսաեզրափակիչ փուլում: