«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նշել է, որ թիմի հարձակվող Հարի Քեյնը պատրաստ է ավագի պաշտոնում փոխարինել վնասվածք ստացած Ուգո Լյորիսին, որը շարքից դուրս է եկել մինչև տարվա վերջ։
«Քեյնը շատ բան է սովորել Ուգոյից։ Նա լավ օրինակ է։ Քեյնն իսկական լիդեր է դարձել «Տոտենհեմում»։ Նա նվիրված է ոչ միայն «Տոտենհեմին», այլև՝ հավաքականին։ Մի քանի ամիս կկարոտենք Ուգոյին, ու կարևոր է, որ Հարին կարողանա իրականացնել ավագի պարտականությունները դարպասապահի բացակայության ժամանակ։ Նա երիտասարդ է, բայց արդեն հասուն խաղացող է։ Նա ի զորու է փոխարինել Լյորիսին»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։