«Ռեալ Մադրիդի» դարպասապահ Տիբո Կուրտուան կարող է նոր աշխատանքային պայմանագիր կնքել «Արքայական ակումբի» հետ։
Մադրիդում ցանկանում են ֆուտբոլիստին թիմում պահել ավելի երկար ժամանակով, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը կարող են մոտ ապագայում երկարաձգել իրենց համագործակցությունը մինչև 2028 թվականի կեսերը։
Բելգիացի դարպասապահի և «Ռեալի» միջև գործող պայմանագիրը լրանում է հաջորդ ամռանը։ Տիբոն մադրիդյան թիմում հանդես է գալիս 2018 թվականի ամռանից։